Մոսկվայի «Դուրով» արտ ակումբում հանդես կգան հայ ջազային երաժիշտներ

Մոսկվայի «Դուրով» արտ ակումբում հանդես կգան հայ ջազային երաժիշտներ

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին Մոսկվայի «Դուրով» արտ ակումբում կայանալու է վոկալիստ, դաշնակահար, գործիքավորող և կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանի համերգը: Մանուկյանը Ռուսաստանի ջազային իրադարձությունների առաջատար երաժիշտներից է: Նա մասնակցել էՊորիի, Ֆրայբուրգի, Կարսլռուի հեղինակավոր ջազային փառատոներին: 1980-ականների վերջին Մանուկյանն աշխատել է ԱՄՆ-ում, «Warner Brothers» ստուդիայում համագործակցել Ռիչարդ Էլիոթի հետ, հանդես եկել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Արտ Ֆարմերը, Դիզի Գիլեսպին, Ջորջ Բենսոնը, Հերբի Հենքոքը, Քուինսի Ջոնսը:

Փետրվարին համերգով հանդես է գալու երգչուհի Սաբինա Վարդանովան: Նա ելույթ է ունենալու անվանի դաշնակահար, Տեխասի Սան Անտոնիո համալսարանի պրոֆեսոր Վալերի Գրոխովսկու հետ: Իսկ փետրվարի 17-ին արտ ակումբի բեմում հանդես են գալու «Միրայֆ» խումբը` Արմեն և Մարիամ Մերաբովները:

Համերգները կայանալու են «Jazz In Motion» նախագծի շրջանակներում, որը լավագույն ռուսական և արտասահմանյան երաժիշտների շաբաթական համերգների շարք է, հաղորդվում է «Դուրով» արտ ակումբի և tMotion պրոդյուսերական ընկերության կայքում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---