Էդուարդ Շարմազանով. Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու Թուրքիայի բոլոր ջանքերը կձախողվեն31 հունվարի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուին հաջողվել է վերականգնել ղարաբաղյան հակամարտության ենթահանձնաժողովի գործունեությունը, սակայն այդ ենթահանձնաժողովը երբեք չի կարողանա ինչ-որ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, Հայաստանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արդեն բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և որ այլ ձևաչափերը կարող են վնասել կարգավորման գործընթացին: «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում պարզ է: Թուրքիան երբեք միջնորդ չի լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, և այդ հարցին միջամտելու նրա բոլոր ջանքերը ձախողվելու են, քանի որ Հայաստանը և Արցախը դա երբեք թույլ չեն տա»,- ասել է նա: Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն բազմիցս հայտարարել է, որ հակամարտության լուծման միակ ճիշտ ուղին հանրաքվեի անցկացումն է: Շարմազանովն ասել է, որ հանրաքվե անցկացնելու դեպքում արդյունքները կանխատեսելի են լինելու: ՀՀԿ անդամը նաև կարևոր է համարել Հարավային Սուդանի հանրաքվեն, նշելով, որ դա կարող է լավ նախադեպ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Հարավային Սուդանի հանրաքվեն ցույց տվեց, որ աշխարհում շարունակվում է ազգերի ինքնորոշման հաղթարշավը, և այդ գործընթացն արդեն կանգ չի առնի»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում Մինչև օգոստոսի 31-ը Ucom–ին միացող Նոր Հաճնի բնակիչների համար նախատեսված են ակցիաներ |