ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Թունիս և Եգիպտոս այցելություններից

ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Թունիս և Եգիպտոս այցելություններից

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ այդ երկրներ այցելություններից:

Կահիրեի Հայաստանի դեսպանատանը բացվել է թեժ գիծ Հայաստանի քաղաքացիների համար, որոնք գտնվում են Եգիպտոսում: ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել դեսպանատուն +20122163850 հեռախոսահամարով:

Եգիպտոսում ներկա պահին գտնվում են ՀՀ 40 քաղաքացիներ: Նրանց Կահիրեից ետ կանչելու մասին որոշում դեռ չի ընդունվել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---