Կարինե Կույումջյան. Հայաստանում նորածինների ամենատարածված անուններն են Մանեն և Նարեկը31 հունվարի 2011 - 16:50 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականին Հայաստանում նորածին աղջիկների համար ամենատարածված անունը Մանեն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «2010 թվականին Մանե անունով կոչել են 923 նորածինների: Աղջիկների համար տարածված անուններ էին նաև Միլենա, Անի, Անահիտ, Էլեն, Նարե: Տղաներին ամենից շատ անվանակոչել են Նարեկ. այդ անունն այժմ կրում են 2010 թվականի 1139 նորածին»,- ասաց նա: Նրա խոսքով` 2010 թվականին տղաների տարածված անուններ էին նաև Դավիթ, Գոռ, Էրիկ և Արման: 2010 թվականին Հայաստանում, ինչպես միշտ, ավելի շատ տղա է ծնվել (23,8 հազ.), քան աղջիկ (20,9 հազ.): Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |