Եգիպտոսի փոխնախագահը Մուբարաքին կոչ է անում հրաժարական տալ

PanARMENIAN.Net - Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը բնակչության զանգվածային ելույթների դադարեցման իր ծրագիրն է առաջարկել, որի մեջ մտնում է պետության ներկայիս ղեկավար Հոսնի Մուբարաքի հրաժարականը: Եգիպտոսում հակամարտության չեզոքացման` Սուլեյմանի նախագիծն իր մեջ հինգ կետ է ներառում` Հոսնի Մուբարաքի հրաժարականը նախագահի պաշտոնից, իշխանության ժառանգման սկզբունքի վերացումը, կառավարությունում բիզնես-կառույցների ներկայացուցիչների գտնվելու բացառումը, Եգիպտոսի Սահմանադրության բարեփոխումների անցկացում, ինչպես նաև իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության ղեկավարության փոխարինում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եգիպտոսի ընդհանուր հետախուզության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանը երկրի փոխնախագահ նշանակվեց պետության ներկայիս ղեկավար Հոսնի Մուբարաքի` բողոքի ելույթները հանդարտեցնելու ջանքերի շրջանակներում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---