Ռուբեն Մելքոնյան. Թուրքական իշխանությունները փորձում են տարածել և վերածնել իսլամիզմը Հարավային Կովկասում31 հունվարի 2011 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները փորձում են տարածել և վերածնել իսլամիզմը Հարավային Կովկասում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանը «հավանություն է տվել» Բաթումում Թուրքիայի կողմից մզկիթի կառուցմանը: Նրա խոսքով` Անկարայի կողմից վերականգնվող ոչ բոլոր մզկիթներն են թուրքական: «Թուրքերը յուրացնում են պարսիկներին, այսինքն շիաներին պատկանող մզկիթները»,- ասաց նա: Ընդ որում` նա նշեց, որ Անկարան Թբիլիսիին թույլ է տալիս իր տարածքում վերականգնել հայկական եկեղեցիներն ու դրանք ներկայացնել որպես վրացական: Մելքոնյանը հաղորդեց նաև, որ Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման մասին քննարկումների ժամանակ թուրքական կողմը ցանկանում էր, որպեսզի Հայաստանում նույնպես մզկիթ վերականգնվի կամ կառուցվի: «Բաթումում աջարներ են բնակվում`մահմեդականներ, որոնք նախկինում քրիստոնյա են եղել և այժմ սկսել են վերադառնալ իրենց նախնիների կրոնին: Հնարավոր է, որ մզկիթի վերականգնմամբ Թուրքիան ցանկանում է խանգարել այդ գործընթացին»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |