Գեղարդ Մովսեսյանը սկսել է որակավորման գործընթացը Հոլանդիայի Օլիմպիական հավաքականում ընդգրկվելու համար31 հունվարի 2011 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայում խառը մարտարվեստի հայազգի ըմբշամարտիկ Գեղարդ Մուսասին (Գեղարդ Մովեսեսյան) սկսել է որակավորման գործընթացը Հոլանդիայի բռնցքամարտի Օլիմպիական հավաքականում ընդգրկվելու համար, որպեսզի մասնակցի 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Տեղեկատվական կենտրոնը, մարզիկը ծրագրում է Օլիմպիադայում պաշտպանել Նիդեռլանդների եռագույնը: Մուսասիի մենեջեր Ապի Էչտելդը հայտնել է, որ ձեռքբերումները բռնցքամարտում միայն կնպաստեն Մուսասիի կարիերային խառը մարտարվեստում. «Կարող եմ ասել, որ ինչ սպորտաձևով էլ նա զբաղվի, նա մեծ հաջողությունների է հասնում: Եթե նա կարողանա հաջող ելույթներ ունենալ նաև բռնցքամարտում, դա միայն կօգնի նրան MMA-ում»,- ասել է Էչտելդը: Բռնցքամարտը ոչ մի կերպ չի խախտում Մուսասիի խառը մարտարվեստի ծրագրերը և արդեն ապրիլի 9-ին ծրագրված է նրա առաջին մենամարտը խառը մարտարվեստի «Strikeforce» առաջնության շրջանակներում: Նրա մրցակիցը կլինի Մայք Քայլը: Առաջնության անցկացման վայրը դեռևս հայտնի չէ, սակայն հնարավոր տարբերակներից մեկը կարող է դառնալ Ճապոնիան: Գեղարդ Մովսեսյանը ծնվել է Իրանում` հայկական ընտանիքում: Իրանա-իրաքյան պատերազմից հետո Մովսեսյանների ընտանիքը տեղափոխվել է հոլանդական Լեյդեն, որտեղ 15 տարեկանում նա սկսել է զբաղվել բռնցքամարտով: 16 տարեկանում Գեղարդը շահել է բռնցքամարտի պատանեկան սիրողական առաջնությունը: Այնուհետև զբաղվել է նաև քիքբռնցքամարտով, իսկ շուտով անցել խառը մարտարվեստին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |