Քաղաքապետարան. Երևանում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները

Քաղաքապետարան. Երևանում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ի ժամը 13:30-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փողոցների և մայթերի մաքրման աշխատանքները:

Ինչպես հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, աշխատանքներում ներգրավված է 46 ձյուն մաքրող, 23 աղցան և 19 մայթ մաքրող հատուկ տեխնիկա: Ձյան մաքրման աշխատանքներում մոբիլիզացված են բոլոր վարչական շրջանների ուժերը:

Քաղաքապետարանի ձեռնարկած միջոցառումներին ակտիվորեն աջակցում է Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանությունը` խցանումները վերացնելու, հնարավոր վթարները կանխելու ուղղությամբ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---