«Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբը» առաջարկում է թոշակառուներին կենսաթոշակը ստանալ պլաստիկ քարտերով![]() 1 փետրվարի 2011 - 15:46 AMT PanARMENIAN.Net - 2011-ի մարտից թոշակառուները կարող են կենսաթոշակ ստանալ «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի պլաստիկ քարտերով, ասվում է բանկի մամլո հաղորդագրությունում: Բանկը պայմանագիր է կնքել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման պետական ծառայության հետ «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ»-ի Visa Electron կամ MasterCard Maestro պլաստիկ քարտերով կամ բանկային հաշվի միջոցով կենսաթոշակ վճարելու մասին: Թոշակառուները կարող են շուրջօրյա իրենց կենսաթոշակը ստանալ բանկի ցանկացած բանկոմատում: «Քարտով կենսաթոշակ ստանալու համար թոշակառուները պետք է դիմեն բանկի ցանկացած մասնաճյուղ և պայմանագիր կնքեն»,- ասել է բանկի հասարակայնության հետ կապերի գլխավոր տնօրենի խորհրդական Ելանա Մարկովան:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |