Մոսկվաբնակ հայերը կհանդիպեն Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ

Մոսկվաբնակ հայերը կհանդիպեն Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Ռուսաստանի Հանրային-քաղաքական կենտրոնի նիստերի դահլիճում կկայանա Մոսկվայի Հայկական կազմակերպությունների ֆորումի (ՄՀԿՖ) հերթական հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ: Ինչպես հաղորդում է «Ռուս-Հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ, ՄՀԿՖ Խորհրդի անդամ Յուրի Նավոյանը, Հայաստանի դեսպանի հետ Մոսկվայի հայ հասարակայնության հանդիպման ժամանակ կքննարկվեն առաջնահերթ պետական և ազգային հարցերում գործընկերության կատարելագործման ճանապարհները, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության ծրագրերում Ռուսաստանի հայկական սփյուռքի ներուժի հետագա ներգրավման միջոցները:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---