Ֆիշերի տարբերակով Հայաստանի առաջին չեմպիոն է դարձել Տիգրան Պետրոսյանը 1 փետրվարի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը դարձավ Հայաստանի չեմպիոն Ֆիշերի վարկածով (Շախմատ-960): Այդ վարկածով Հայաստանի առաջին առաջնությունում Պետրոսյանը 1-2 տեղերն է կիսել Արման Փաշիկյանի հետ, երկու շախմատիստները հավաքել են 7-ական միավոր, սակայն Պետրոսյանը հաղթել է լրացուցիչ արդյունքներով: 3-րդ տեղն է գրավել Զավեն Անդրիասյանը 6 միավորով, հաղորդում է armchess.am-ը: Սա շախմատիստի չեմպիոնի արդեն երկրորդ տիտղոսն է, հունվարի 30-ին նա դարձավ Հայաստանի արագ շախմատի չեմպիոն: Մինչ այդ տեղի ունեցավ նաև Հայաստանի 71-րդ շախմատի առաջնությունը, որտեղ չեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 1-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |