Արմեն Մելիքյանը դրական է գնահատում հայկական բորսային շուկայի կապիտալիզացիայի մակարդակը 1 փետրվարի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայկական բորսային շուկայի կապիտալիզացիայի մակարդակը վերջին երեք տարիների ընթացքում գրեթե անփոփոխ է մնում, լրագրողներին հայտնել է NASDAQ OMX Արմենիայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը` ամփոփելով 2010-ի արդյունքները: «Չնայած նրան, որ 2010-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ ցուցանիշը կրճատվել է և կազմել 52.6 մլրդ դրամ, այնումամենայնիվ այդ փոփոխությունն աննշան է` 0.9 տոկոս»,- ասել է նա: Նրա խոսքերով, մինչև 2006-ը բորսայում ներկայացվել է 200 ընկերություն, սակայն կապիտալիզացիայի մակարդակի աճ չի նկատվել: Այն բանից հետո, երբ բորսան և ՀՀ կառավարությունը փոխեցին իրենց քաղաքականությունը, դրանց թիվը կրճատվեց մինչև 10 ընկերություն: Դրա հետ կապված` Արմեն Մելիքյանը հիշեցրել է, որ մինչև 2006-ը բոլոր ԲԲԸ-ները 56 –ից ավելի բաժնետերերի առկայության դեպքում պետք է բորսայում անցնեն ցուցակում: «Մնացել են միայն այն ընկերությունները, որոնք նախատեսել են հետագայում ներգրավել մեծ կապիտալ, ինչն իր հերթին հանգեցրել է արտասահմանյան ներդրողների հետաքրքրության բարձրացմանը: Դրանց ակցիաների գները բարձրացել են, իսկ դա իր հերթին հանգեցրել է կապիտալիզացիայի աճի»,- ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |