Հայ գործարարները ծանոթացան Իրանի Քիշ թերակղզու Ազատ տնտեսական գոտուն 1 փետրվարի 2011 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում կայացավ Իրանի հանրապետության Քիշ կղզում տեղակայված Ազատ տնտեսական գոտու շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է Հայկական զագացման գործակալության մամլո ծառայությունը, կղզում բարենպաստ պայմաններ են ստեղծվել ինչպես իրանական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների գործունեության համար: Օրենքը նախատեսում է իրանական և արտասահմանյան քաղաքացիների կողմից առանց բաժնեմասի սահմանափակման կապիտալի ներդրման հնարավորություն, Իրանի կողմից կապիտալ ներդրումների պահպանման երաշխավորում, ըստ ցանկության դրանք հետ վերցնելու` սեփականատերերի իրավունքներ, ինչպես նաև ազատ կերպով տնօրինել ստացված շահույթը: Բացի դրանից, օրենքով նախատեսված է նաև սարքավորումների, տրանսպորտային միջոցների, հումքի և շինանյութի ազատ, չհարկվող ներկրում արտադրողական, առևտրական և բնակելի օբյեկտների կառուցման համար, 15 տարով ազատում եկամտահարկից և սեփականության հարկից, ինչպես նաև օտարերկրյա որակավորված աշխատուժի օգտագործման հնարավորություն ՍՀԵ-ում` զբաղվածների 10 տոկոսի սահմաններում, ապրանքի ներկրում և բեռնաթափում` արտասահման դրանց հետագա փոխադրման նպատակով: Քիշ կղզին գտնվում է Իրանի հարավային ափից 18 կիլոմերտ հեռավորության վրա, ինչը Իրանի երկաթուղով ու մայրուղիներով հնարավորություն է ապահովում ապրանք փոխադրել Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |