Ուկրաինան կարող է Հայաստանին լիզինգով ավտոբուսներ տրամադրել 1 փետրվարի 2011 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Ինչպես հաղորդում է նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև այս տարի Ուկրաինայում անցկացվելիք հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող հարցեր: Դեսպան Իվան Կուխտան նշել է, որ երկուստեք կան տնտեսության զարգացման մեծ հնարավորություններ և անհրաժեշտ է դրանք ակտիվացնել: Իվան Կուխտան ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի համար ուկրաինական արտադրության շարժակազմի ձեռքբերման, ինչպես նաև նոր ավտոբուսների ներկրման հնարավորությունները: Նախարար Մանուկ Վարդանյանն իր հերթին առաջարկել է քննարկել ավտոբուսների լիզինգով տրամադրելու հնարավոր տարբերակները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |