Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում կներմուծվի կենսաթոշակային հաշիվների սպասարկման ավտոմատացված համակարգ

PanARMENIAN.Net - Կենսաթոշակային բարեփոխումների իրագործման շրջանակներում NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան ՀՀ կառավարության հետ մտադիր է 2011-2012թթ. ընթացքում ներմուծել համապատասխան համակարգ, որը կարող է ապահովել այդ հաշիվների սպասարկումը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: «2012-ին ստեղծված համակարգը կսպասարկի առկա կենսաթոշակային համակարգը, իսկ լիարժեք կսկսի գործել 2014-ից»,- ասել է նա:

2011-ից Հայաստանն անցում է կատարել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին, իսկ 2014-ից երկրում գործելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

Նրա խոսքերով, Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան սպասարկելու է կենսաթոշակային համակարգի հաշիվները, որի հետ կապված նախատեսվում է ավտոմատացնել այդ գործընթացը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---