2011թ. ԶՀԳ գործունեությունն ուղղված է ներդրումային միջավայրի բարելավմանն ու ՏՏ ոլորտի զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում փետրվարի 1-ին կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Խորհրդի նիստում ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է 2010թ. գործակալության գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև 2011թ. միջոցառումների ծրագիրը մի շարք թիրախային ոլորտներում` արտահանման խթանման, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ու ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ:

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Խորհուրդը հաստատել է 2010թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև 2011թ. միջոցառումների ծրագիրը:

Նիստում հաստատվել է նաև գործակալության 2011թ. ֆինանսական ծախսերի նախահաշիվը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրենին 2011թ. ծախսերի հիմնավորումներն ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն: Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը հանձնարարել է «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրենին 2011թ. ծախսերի հիմնավորումներն ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---