Էրդողանը կոչ է արել Մուբարաքին անսալ ժողովրդի ձայնին, որը պահանջում է նրա հրաժարականը 1 փետրվարի 2011 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Անկարան անհանգստությամբ է հետևում Կահիրեում իրադարձությունների զարգացմանը: Հանդես գալով թուրքական խորհրդարանում` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաստիացրել է, որ նրա երկիրը «Եգիպտոսի եղբայրական ժողովրդի հետ միշտ կիսելու է իր ուրախություններն ու վշտերը»: Նա կոչ է արել Եգիպտոսի նախագահին անսալ ժողովրդի ձայնին, որը պահանջում է նրա հրաժարականը: «Լսեք ժողովրդի ձայնը, նրա մարդասիրական պահանջները: Թույլ մի տվեք, որ նախաձեռնությունը վերցնեն նրանք, ովքեր ցանկանում են, որպեսզի Եգիպտոսի դեպքերը զարգանան սև սցենարի համաձայն: Կատարեք քայլեր, որոնց այսօր սպասում է ձեր ժողովուրդը»,- ասել է Էրդողանը: Որոշ թուրք վերլուծաբաններ մտավախություն ունեն, որ ներկա նախագահի հրաժարականի դեպքում իշխանության գլուխ կարող են անցնել իսլամիստները: Եգիպտոսում Թուրքիայի նախկին դեսպան Կորկմազ Հաքթանիրի կարծիքով, հենց այդ հանգամանքներով է բացատրվում Հոսնի Մուբարաքի դիմադրությունը և հրաժարական չտալու ցանկությունը, հաղորդում է Euronews-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |