Արսեն Գալստյան. Խնդիրները սկսվեցին Բաքու ժամանելուն պես 2 փետրվարի 2011 - 11:45 AMT PanARMENIAN.Net - «Խնդիրները սկսվեցին Բաքու ժամանելուն պես: Օդանավակայանի աշխատակիցները, ընթերցելով իմ ազգանունը, անմիջապես կանչեցին ավագ աշխատակիցներին: Եկան ինչ-որ տղամարդիկ, վերցրեցին իմ անձնագիրն ու գնացին: Ինձ ասացին, որ թույլ չեն տա դուրս գալ քաղաք, քանի որ չեն կարող ապահովել իմ անվտանգությունը: Միակ անվտանգ վայրը ըստ նրանց օդանավակայանն էր»,-ասել է ձյուդոյի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Արսեն Գալստյանը (Ռուսաստան), որը վերջերս երկրորդ տեղը զբաղեցրեց Բաքվի միջազգային մրցաշարում, հաղորդում է «Երկրամասը»: Ըստ Գալստյանի, իր թիմակիցները հայտարարեցին, որ եթե իրեն թույլ չտան մասնակցել մրցաշարին, նրանք ևս կհրաժարվեն մասնակցությունից: «Դահլիճը, որտեղ անցնում էին մրցումները, լիքն էր: Հենց որ իմ ազգանունն էր հնչում, դահլիճը սկսում էր աղմկել, բղավել, հայհոյանքներ տեղալ, և այդպես յուրաքանչյուր մենամարտի ժամանակ: Եզրափակիչ դուրս գալու համար ես մենամարտում էի ադրբեջանցու հետ: Մենամարտը սկսվեց նույն աղմուկ-աղաղակով, սակայն, երբ ես նրան գետնեցի, մեռյալ լռություն տիրեց: Իսկ երբ ես կռվում էի եզրափակչում, ողջ դահլիճը կրկնպատիկ եռանդով սատարում էր իմ մրցակցին Ուզբեկստանից»,-ասել է մարզիկը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |