Ազատ Հովհաննիսյանը հանդես կգա պրոֆեսիոնալ ռինգում 2 փետրվարի 2011 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Վիկ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը հաղորդել է, որ Դարչինյանի թիմը պատրաստվում է պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել ևս մեկ հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանի հետ: Ազատ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատել է իր անցումը պրոֆեսիոնալ բռնցքամարտ: «Սիրողական բռնցքամարտում ես լավ արդյունքների եմ հասել և որոշել եմ ցույց տալ ինձ նաև պրոֆեսիոնալ ռինգում, որն ավելի մեծ հնարավորություններ և փառք է տալիս: Ինձանով հետաքրքրվել են մի քանի փրոմոութերական ընկերություններ, որոնք դիտել են իմ մենամարտերի տեսագրությունները: Բայց ես նախընտրությունը տվել եմ Դարչինյանի թիմին, քանի որ լավ գիտեմ նրան»,- ասել է Հովհաննիսյանը: Սիրողական ռինգում Հովհաննիսյանն անցկացրել է 291 մարտ և տարել 267 հաղթանակ (194 KO): «Հովհաննիսյանը մահացու հարված ունի և նա հիանալի բռնցքամարտում է թե աջ, թե ձախ ձեռքով: Մենք պատրաստ ենք նրան լավ վճարել և լավ պայմաններ առաջարկել, ու առաջիկայում նա տեղափոխվելու է Ավստրալիա և անցկացնելու է իր առաջին պրոֆեսիոնալ մարտը տարվա կեսին»,- Նասերի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |