ԱՄՆ-ն և ԵՄ-ն արդեն սկսել են համագործակցել Էլ Բարադեի հետ 2 փետրվարի 2011 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները երեկ զանգահարել են եգիպտական ընդդիմության ղեկավար Մուհամմեդ Էլ Բարադեիին և զրուցել նրա հետ Եգիպտոսի ապագային մասին «Մուբարաքի դարաշրջանի» ավարտից հետո: Ինչպես գրում է արաբական «Ալ Քուդս Ալ Արաբի» թերթը, ԱՄՆ նախագահը և ԵՄ ղեկավարությունը կոչ են արել Մուբարաքին հնարավորինս արագ հրաժարական տալ և զիջել տեղը նոր իշխանությանը: Այլ տեղեկությունների համաձայն, Էլ Բարադեին առաջարկում է Մուբարաքից իշխանությունը վերցնելու երկու հնարավոր տարբերակ` ստեղծել ժամանակավոր նախագահական խորհուրդ և Օմար Սուլեյմանին նշանակել ժամանակավոր նախագահ:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |