2010թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ի թողարկած քարտերն ավելացել են 30,6 տոկոսով 2 փետրվարի 2011 - 15:41 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է մի քանի նոր քարտային նախագծեր սկսել 2011 թվականին, այդ թվում՝ ԱրՔա քարտերի թողարկում, կոմունալ վարձերի վճարում քարտային համարից բջջային հեռախոսի միջոցով, ինչպես նաև շուրջօրյա դրամական փոխանցումներ ՌԴ-ի ու Հայաստանի միջև «Առէկսիմբանկի» ու «Գազպրոմբանկի» պլաստիկ քարտերի միջոցով: Ներկայումս բանկում արդեն ներդրվել են այնպիսի համակարգեր, ինչպիսիք են կոմունալ ծախսերի վարձերի վճարումները բանկի բանկոմատների միջոցով, դրամական փոխանցումները քարտից քարտ բանկի բանկոմատների ցանցի միջոցով: 2010թ. 12 ամսում «Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ի վճարային քարտերի քանակն ավելացել է 30,6 տոկոսով՝ հասնելով 75315-ի: Քարտերով գործողությունների ծավալը 12 ամսում աճել է 45,75 տոկոսով: 2010թ. դեկտեմբերի 31-ի տվյալնելով բանկի բանկոմատները 44-ն են, իսկ POS-տերմինալները՝ 128-ը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |