Հնդիկ փորձագետները բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաների սեմինար են անցկացնում Երևանում 2 փետրվարի 2011 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Երևանում մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կազմակերպած բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաների սեմինարը: Սեմինարը կվարեն հնդիկ փորձագետներ Աշիշ Ռաջանը և Սանդիպ Ագրավալը: Սեմինարի աշխատանքին մասնակցում են Հայաստանի տարբեր ՏՏ ընկերությունների, ինչպես նաև Ռւոս-հայկական (Սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաները շատ կարևոր թեմա են ժամանակակից աշխարհում գիտական հետազոտությունների տեսակետից: Նա նաև նշել է, որ այդ հարցերով Հայաստանում զբազղվում են տարբեր բուհական կենտրոններ, ինչպես նաև առանձին ընկերություններ: Սեմինարը կազմակերպվել է հայ-հնդկական ՏՀՏ կենտրոնի ստեղծման շրջանակներում, այն անցնում է փետրվարի 2-3-ը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |