ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը չի պատասխանել «Ընդհատված երգ» ֆիլմի հեղինակների նամակին

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը չի պատասխանել «Ընդհատված երգ» ֆիլմի հեղինակների նամակին

PanARMENIAN.Net - «ԶԼՄ-ներից մենք իմացանք, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին սպառնացել է մոսկովյան թատրոնների ազգությամբ ադրբեջանցի դերասաններին, որպեսզի վերջիններս չհամարձակվեն մասնակցել ֆիլմի նկարահանումներին: Այդ կապակցությամբ մենք նամակ էինք հղել նրան, որին այդպես էլ պատասխան չենք ստացել»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին «Ընդհատված երգ» առաջին գեղարվեստական կինոնկարի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը:

Նրա խոսքով` ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու ոչ միայն Մոսկվայում, այլև Ղարաբաղում: «Ֆիլմի գլխավոր պրեմիերան տեղի կունենա մայիսի վերջին Մոսկվայի «Պուշկինսկի» կամ «Օկտյաբրսկի» կինոթատրոններում: Կինոնկարով հետաքրքրվել է հայկական Սփյուռքը, ուստի մենք ծրագրում ենք ցուցադրություններ կազմակերպել ոչ միայն Ռուսաստանում և Հայաստանում, այլև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Վրաստանում: Բացի դրանից մենք կփորձենք ֆիլմի պրեմիերա կազմակերպել նաև Ադրբեջանում»,- նշեց Պողոսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---