ՀՀ տրանսպորտի նախարարն ու Ռումինիայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական կապերը 2 փետրվարի 2011 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրոնարիուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 10-11-ը Բուխարեստում կայանալիք հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի օրակարգին վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է, որ Միջկառավարական նիստին զուգահեռ նախատեսվում է կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում կամ կլոր սեղան` երկու կողմերի առևտրատնտեսական հաստատությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կողմերը ներկայացրել են այն ոլորտները որտեղ հնարավոր է ներդրումներ կատարել: Դեսպան Կրինա Ռոդիքա Պրոնարիուին կարևորել է նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |