Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը թանկացել է շինարարությունը դեռ չմեկնարկած 3 փետրվարի 2011 - 09:26 AMT PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագծի արժեքը բարձրացել է համաշխարհային տնտեսության մեջ վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացների պատճառով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանախովը: Նրա խոսքերով, նոր երկաթուղով փոխադրումների կանխատեսվող ծավալը պետք է ավելացնել: «Ուստի մենք որոշել ենք իրականացնել ոչ միայն այդ ճանապարհի շինարարությունը, այլ նաև վերակառուցել մինչև նրան հասնող հատվածը»,- ասել է նա: Նա հավելել է, որ հին տարբերակով այդ ճանապարհահատվածը նախատեսվում էր ուղղակի վերակառուցել, բայց, հաշվի առնելով ակնկալվող ծավալները, առաջացել է այստեղ մեծ աշխատանքների իրականացման անհրաժեշտություն. «Իսկ դա պահանջում է լրացուցիչ միջոցներ»: Նախագծի իրագործման համար ադրբեջանական կողմը Վրաստանին արտոնյալ պայմաններով հատկացրել է 200 մլն դոլար վարկ 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով 25 տարի մարման ժամկետով: Շինարարության արժեքի աճի պատճառով չբավականացնող մասը որպես վարկ տրամադրելու է ադրբեջանական կողմը: Պանախովն ավելացրել է, որ ներկա դրությամբ փորձագետների կողմից հաշվարկվում է նոր արժեք: Նա նշել է, որ այդ գումարը հատկացվելու է նորմալ պայմաններով, այսինքն միջազգային վարկային պայմաններով 4-5 տոկոս, նույնիսկ 6 տոկոս տարեկան տոկոսադրույքով»:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |