Նուբարաշենի նախկին թիվ 18 հատուկ դպրոցի մանկավարժներին գործազրկություն չի սպառնում

Նուբարաշենի նախկին թիվ 18 հատուկ դպրոցի մանկավարժներին գործազրկություն չի սպառնում

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը փետրվարի 2 ընդունել է Նուբարաշենի նախկին թիվ 18 հատուկ դպրոցի մանկավարժներին, ովքեր մեկ անգամ ևս ցանկանում էին ճշտել իրենց կարգավիճակը. դպրոցն անցյալ տարեվերջին ՀՀ կառավարության որոշմամբ միացել էր «Փոքր Մհեր» կրթահամալիրին։

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը փարատել էր արդեն նախկին հատուկ դպրոցի մանկավարժների մտավախություններն այն մասին, թե միավորման ընթացքում իրենք հեռացվելու են աշխատանքից, իսկ երեխաների ապագան «մատնվելու է բախտի քմահաճույքին»։ Նախարարը հավաստիացրել է, որ աշխատակազմից որևէ մեկը գործազուրկ չի դառնալու, «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի դեկավարության առջև խնդիր է դրված բոլորին ապահովել աշխատանքով։ «Ձեզ հնարավորություն է տրվում աշխատել նոր պայմաններում և ժամանակակից պահանջներին համապատասխան, ինչը կնպաստի ձեր մասնագիտական հմտությունների լիարժեք դրսևորմանը»,- նշել է նախարարը։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի մասնաճյուղում առաջիկա երկու տարիների ընթացքում 250 միլիոն դրամի ներդրում է կատարվելու, հաղորդում է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---