Տիգրան Սարգսյան. 2011թ. մարտին կենսաթոշակների համար հերթերը պետք է բացառվեն

Տիգրան Սարգսյան. 2011թ. մարտին կենսաթոշակների համար հերթերը պետք է բացառվեն

PanARMENIAN.Net - Սկսելով ՀՀ կառավարության նիստը` վարչապետ Տիգրան Սարգսյանը ծանոթացել է իր հանձնարարականների կատարման մասին կենսաթոշակային վճարումների գործընթացի համակարգման վերաբերյալ, որոնք նա անցյալ նիստի ժամանակ տվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին:

Նախարարը հաղորդել է, որ ի տարբերություն ընթացիկ տարվա հունվարի, երբ կենսաթոշակների վճարմանը ձեռնամուխ են եղել ամսի 5-6-ին, փետրվարին թոշակառուներն իրենց կենսաթոշակը ստացել են արդեն ամսի 2-ից: «Մեր տվյալների համաձայն, արդեն վճարվել է 1 մլրդ դրամ ծավալով կենսաթոշակ, ինչը կազմում է Երևանի ողջ կենսաթոշակային վճարումների 25 տոկոսը»,- ասել է Ա. Գրիգորյանը: Բացի դրանից, նա հաղորդել է, որ հատուկ ստեղծված հանձնաժողովն այցելում է «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունք և հետևում է կենսաթոշակների վճարման գործընթացին: Դրա հետ կապված` նա հավելել է, որ հեշտացվել է կենսաթոշակների ստացման գործընթացը լիազոր անձանց կողմից, որոնք պարտավոր են լիազորագիր ներակայացնել ոչ թե փոստային բաժանմունք, այլ սոցապահովման տարածքային բաժանմունք:

Իր հերթին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ մարտին պետք է բացառվեն կենսաթոշակների վճարման հերեթրը, և մեկ ամիս անց ՀՀ կառավարությունը կկարողանա ամփոփել կատարված աշխատանքի արդյունքները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---