«Սպայկա» ընկերությունը 27,8 մլրդ դրամ կներդնի սննդամթերքի և մրգերի արտահանման ոլորտում 3 փետրվարի 2011 - 15:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 3-ի նիստում հավանություն է տվել ներդրումային ծրագրի շրջանակներում «Սպայկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգմանը: Ինչպես ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, «Սպայկա» ընկերությունը 27,8 մլրդ դրամ է ներդնում սննդամթերքի և մրգերի սառեցման և վերամշակման ժամանակակից արտադրության ստեղծման մեջ: Ըստ նրա, ծրագրի իրականացման արդյունքում արտադրանքի արտահանումը Հայաստանից կհասնի 70 հազար տոննայի, կստեղծվի 500 աշխատատեղ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այդ ծրագիրն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այն կխթանի գյուղատնտեսության զարգացումը, ինչպես նաև արտահանումը: Բացի այդ ՀՀ կառավարությունը թույլ է տվել «ՎԿՍ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օգտվել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմից: Ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը թեթև արդյունաբերության ոլորտում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |