«Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբն» ավելացնում է բանկոմատների և POS տերմինալների քանակը![]() 3 փետրվարի 2011 - 16:21 AMT PanARMENIAN.Net - 2011-ին «Առէկսիմբանկ`Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հասցնում է բանկոմատների թիվը 58-ի, իսկ POS տերմինալների թիվը` 170-ի 2010-ի վերջի համապատասխանաբար 45-ի և 128-ի համեմատ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «Արդեն հիմա Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան գտնվում է բուռն զարգացման փուլում բանկերի մեծ մրցակցության շնորհիվ»,- ասել է «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: Նա նաև հաստատել է փորձագետների կանխատեսումները, որ 2011-ին շարունակվելու է բանկերի կողմից դեբետային քարտերի թողարկման և սպասարկման համար գումարների նվազեցման միտումը: Բանկը VISA International և MasterCard միջազգային վճարային համակարգերի անդամ է, ինչպես նաև ArCa վճարային համակարգի անդամ` սպասարկող բանկի կարգավիճակով: «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայկական բանկերից առաջինն է ներմուծել օն-լայն ռեժիմով միջազգային պլաստիկ քարտեր պատվիրելու ծառայությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |