Ալեքսանդր Իսկանդարյան. Ղարաբաղի գծով ԵԽԽՎ կոմիտեն չի անդրադառնա ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վրա![]() ![]() PanARMENIAN.Net - «Ադրբեջանցիները Ղարաբաղի գծով ԵԽԽՎ կոմիտեն դիտարկում են որպես ևս մեկ հարթակ հայկական կողմի վրա ազդելու համար»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Սակայն, ըստ քաղաքագետի, կոմիտեի աշխատանքի վերականգնումը ոչ մի կերպ չի անդրադառնա բանակցային գործընթացի վրա և չի փոխի հակամարտության կարգավորման ձևաչափը, որն այժմ ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Ես գտնում եմ, որ այդ կոմիտեն, հավանաբար, նորմալ չի գործի»,-ասել է քաղաքագետը: Իսկանդարյանը հիշեցրել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ կոմիտեն նոր էր ստեղծվել, արդյունավետ չի գործել և 2005թ. ի վեր չի կարողացել այցելություն կազմակերպել տարածաշրջան: Մեկնաբանելով այն հաղորդագրությունները, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը կարող է բոյկոտել կոմիտեի աշխատանքը՝ քաղաքագետը հայտարարել է, որ թեև դա լավ հնարք է, սակայն բոյկոտը լավագույն դիվանագիտական զենքը չէ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |