2011-ին Հայաuտանի մարզերի համաչափ զարգացման համար 10 մլրդ դրամ կհատկացվի![]() 3 փետրվարի 2011 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաuտանի Հանրապետության բոլոր մարզերի հավասարաչափ զարգացման համար ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի կառավարության պահուuտային ֆոնդից 2011 թվականին կհատկացվի 10 մլրդ դրամ: Այդ մասին կառավարության նիստում հաղորդեց փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Մասնավորապես, նրա խոսքով, Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 666 հազ. դրամ, Արարատի մարզպետարանին` 1,335 մլրդ դրամ, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին` 1,3 միլիոն դրամ յուրաքանչյուրին, Սյունիքի մարզպետարանին` 720 հազ. դրամ, Վայոց ձորի մարզպետարանին` 260 հազ. դրամ, Տավուշի մարզպետարանին` 632 հազ. դրամ։ Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ հանրապետության մարզերի համաչափ զարգացումը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի մի մասն է կազմում` ավելացնելով, որ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների հայտնաբերման ուղղությամբ բավական տքնաջան աշխատանք է իրականացվել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |