Հայաստանի նկարիչների միությունը նկարներ կնվիրաբերի Արցախի պատկերասրահին 3 փետրվարի 2011 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նկարիչների միության մեծ դահլիճում փետրվարի 4-ին կբացվի այն նկարների ցուցահանդեսը, որոնք Հայաստանի կողմից տրամադրվելու են ԼՂՀ-ում բացվելիք Ազգային պատկերասրահին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նրա խոսքով, ցուցադրվելու է նկարիչների միության պահոցներից առաձնացված մոտ 100 աշխատանք: Բացի այդ, ՀՀ մշակույթի նախարարությունը կհատկացնի հինգ մեծ աշխատանք եւ առանձին նկարիչների կողմից տրամադրված նկարներ: «Այս հավաքածուն կգումարվի Մոսկվայում արդեն առկա հավաքածուին եւ կդառնա Ղարաբաղում բացվելիք պատկերասրահի հիմքը»,- ասաց Աղամյանը: Աղամյանը ակնկալում է, որ մշակույթի նախարարությունն իր պահոցների այլ նկարներ ևս կտրամադրի Ստեփանակերտի նորաստեղծ պատկերասրահին: Հաշվի առնելով պահոցների անբարենպաստ պայմանները՝ Աղամյանը նամակով դիմել է ՀՀ մշակույթի նախարարին` առաջակելով որոշ գործեր տրամադրել Արցախի պատկերասրահին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |