VoIP ելքային միջազգային զանգերի արգելումը կօգնի պաշտպանելու կապի փրովայդերներին խարդախություններից 3 փետրվարի 2011 - 19:08 AMT PanARMENIAN.Net - IP հեռախոսակապով (VoIP) ելքային միջազգային զանգերի արգելումը, որն ընդունվեց Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից, կօգնի պաշտպանելու կապի փրովայդերներին խարդախություններից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: Նրա կարծիքով` այս որոշումը մի կողմից անվտանգություն կապահովի ինքնին փրովայդերների համար, որոնք տուժում են հաքերների գործողություններից և ստիպված են վճարել անօրինական միջազգային զանգերի համար: Մյուս կողմից կպաշտպանի «ԱրմենՏելին» անբարեխիղճ փրովայդերներից, որոնք կապի ալիքներ են վարձում օպերատորից: Այդպես, Անուշ Բեղլոյանի խոսքով, 2010 թվականի ընթացքում ՀԾԿՀ-ը 2 փրովայդերի է տուգանել զանգերի անօրինական տերմինացիայի համար: «Նրանք զանգեր էին կատարում` շրջանցելով «ԱրմենՏել» բիլլինգային համակարգը կամ էլ զանգերը գրանցվում էին որպես տեղական, իսկ իրականում միջազգային հեռախոսազանգեր էին կատարվում: դրանով նրանք վնաս էին հասցնում ընկերությանը»,- նշել է նա: Հունվարի 26-ին ՀԾԿՀ-ն որոշում ընդունեց, որի համաձայն հեռախոսակապի IP տեխնոլոգիայով (Ինտերնետի միջոցով) միջազգային զանգեր իրականացնող փրովայդերների համարներից անհնար կլինի ելքային զանգեր կատարել: Բացառություն կարող են կազմել այն ընկերությունները, որոնք Հանձնաժողովին կհամոզեն, որ այդ արգելքն ազդում է իրենց գործունեության վրա: ՀԾԿՀ-ն IP հեռախոսակապի ծառայությունների մատուցելու լիցենզիա է տրամադրել մոտ 60 հայկական փրովայդերների: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |