ՀԱՄՀ-ը ՀԱԵ հետ միասին կմշակի Տաթևի վանքում վանական կյանքի վերականգնան նախագիծը 3 փետրվարի 2011 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) ծրագրում է 2011 թվականին «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում ամբողջ թափով շարունակել վանական համալիրի վերականգնման աշխատանքները: Ինչպես նշվում է ՀԱՄՀ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ Հիմնադրամը ծրագրում է մշակել վանական կյանքի վերականգնան նախագիծը: Հաղորդագրության համաձայն, ՀԱՄՀ-ն ծրագրում է նաև ակտիվորեն խթանել Զբոսաշրջության հարավային միջանցքի զարգացումը` ներառյալ հյուրատների, «Հայկական խոհանոցի» ծրագրերը, այդ ուղղությամբ մշակել քայլարշավային երթուղիներ, իրականացնել խոշոր միջազգային միջոցառումներ «Հայկական խոհանոցի ծրագրի» շրջանակներում, ինչպես նաև ակսել նոր ծրագրեր Զբոսաշրջային միջանցքների զարգացման շրջանակներում, մշակել ներդրումային ծրագրեր, աշխատել մասնավոր ներդրողներ գտնելու ուղղությամբ, աշխատել ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Հիմնադրամի նպատակներից մեկն է խթանել Հայաստանը որպես հետաքրքրաշարժ զբոսաշրջային ուղղություն, ստեղծել նոր տեղեկատվական կենտրոններ, հրավիրել լրագրողական խմբեր թիրախային շուկա համարվող 10 պետություններից, մշակել նոր տեղեկատվական կայք, ներկայացնել Հայաստանը 6 հեղինակավոր տուրիստական ցուցահանդեսներում և այլն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |