Դավիթ Նալբանդյանը դուրս մնաց Movistar Open-2011 մրցաշարիցPanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը պարտություն է կրել Movistar Open-2011 երկրորդ շրջանում, որն ընթանում է Սանտյագոյում (Չիլի): Նալբանդյանը երկու սեթերում 2:6, 5:7 հաշվով զիջել է արգենտինացի Օրասիո Սեբալյոսին: Կիսաեզրափակչի ուղեգրի համար Սեբալյոսը մրցելու է իտալացի Պոտիտո Ստարաչեի հետ, որն իր հերթին վստահ հաղթանակ է տարել իսպանացի Պաբլո Անդուխարի նկատմամբ` 6:4, 6:1: Սանտյագոյի մրցաշարի հաղթողը ստանալու է 68,850 դոլար, ինչպես նաև ATP վարկանիշում 250 միավոր, իսկ եզրափակիչ դուրս եկած թենիսիստը` 36,250 դոլար և 150 միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |