Ալեքսանդր Արզումանյան. Եգիպտոսի իրադարձությունների արդյունքում կարող է ստեղծվել Ազատ Քրդստան

Ալեքսանդր Արզումանյան. Եգիպտոսի իրադարձությունների արդյունքում կարող է ստեղծվել Ազատ Քրդստան

PanARMENIAN.Net - Եթե Եգիպտոսն իսկապես շրջադարձ կատարի դեպի ժողովրդավարություն, ապա դա կարող է խթան հանդիսանալ Մեծ Մերձավոր Արևելքում փոփոխությունների համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը: Նրա կարծիքով, լիովին հավանական է նոր պետությունների, մասնավորապես, Ազատ Քրդստանի ստեղծումը: «Եգիպտոսը շատ կարևոր դեր է խաղում արաբական աշխարհում և այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները կարող են ավելի մեծ դեր խաղալ, քան նույն դեպքերը Թունիսում: Ով էլ որ գա իշխանության գլուխ, նույնիսկ եթե դա լինեն «մահմեդական եղբայրները», համաշխարհային հանրությունը պետք է հարգի Եգիպտոսի ժողովրդի կամքը»,- ասել է Արզումանյանը: Միաժամանակ նա ԶԼՄ-ներին խորհուրդ է տվել զերծ մնալ Կահիրեում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ «քաոս» բառը կիրառելուց: Արզումանյանը կարծում է, որ այդ տերմինր Հոսնի Մուբարաքի հնարքն է իշխանությունը պահպանելու համար:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---