Լևոն Ջուլֆալակյանը երիտասարդ ըմբիշների է հայտագրել Աշխարհի գավաթի մրցաշարի մասնակիցների կազմում![]() 4 փետրվարի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ից, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության ավարտից հետո, Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում: Ըմբիշները նախապատրաստվում են Աշխարհի գավաթի և Գրան-պրիի մրցաշարերին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Աշխարհի գավաթի մրցաշարին կմասնակցեն երկրի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած ըմբիշները, իսկ ինքը կգլխավորի պատվիրակությունը: «Փետրվարի 17-20-ը Մինսկում Աշխարհի գավաթի մրցաշարում յուրաքանչյուր քաշային կարգում ես 2-ական մարզիկի եմ հայտագրել՝ Արմեն Չոմարյանին և Նարեկ Խաչատրյանին (55 կգ ք/կ), Արթուր Մկրտչյանին ու Արտակ Հարությունյանին (60 կգ ք/կ), Հովհաննես Վարդերեսյանին ու Արամ Ջուլֆալակյանին (66 կգ ք/կ) և Տիգրան Սահակյանին ու Հրայր Հովհաննիսյանին (84 կգ ք/կ)»,-ասել է հավաքականի մարզիչը: Մինչև 74կգ քաշային կարգում հանդես կգա Վարշամ Բորանյանը, մինչև 96կգ կարգում՝ Սարգիս Տոնոյանն ու մինչև 120կգ քաշային կարգում՝ Վաչիկ Եղիազարյանը: Գրան-պրիին, որը նույն ժամանակշրջանում կանցնի Սլովենիայում, Արամ Մարգարյանի գլխավորությամբ կմասնակցեն աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը (55 կգ ք/կ), Վահան Ջուղարյանը (60 կգ ք/կ), Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ ք/կ) և Արթուր Շահինյանը (84 կգ ք/կ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |