ԱՄՆ-ն կարող է ՀՀՊ տեղակայել ոչ թե Թուրքիայում, այլ Վրաստանում 4 փետրվարի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ի պատասխան Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրերի տեղակայման վերաբերյալ ամերիկյան վարչակազմի ծրագրերի կապակցությամբ այդ երկրի կառավարության առաջադրած պահանջներին առաջարկում են պայմանավորվել ռադարը Վրաստանում տեղակայելու մասին: Ինչպես գրում է լուսաբանող Ջոշ Ռոգինը Foreign Policy The Cable հրատարակչության բլոգում, նման նախաձեռնությամբ նախագահ Բարաք Օբամային են դիմել չորս հանրապետական սենատորներ` Ջոն Քայլը, Ջեյմս Ռիշը, Մարկ Քիրքն ու Ջեյմս Ինհոֆոմը: Ինչպես ասվում է սենատորների` նախօրեին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին ուղարկված նամակում, իրենց կարծիքով, ԱՄՆ-ն պետք է ամենաարդյունավետ ՀՀՊ համակարգերը տեղակայի` համագործակցելով իր դաշնակիցների հետ, ինչը կապահովեր ամերիկյան տարածքի, այլ երկրներում տեղակայված ԱՄՆ զորքի ու դաշնակիցների անվտանգությունը: Օրերս Թուրքիայի կառավարությունը հայտարարեց, որ կհամաձայնի իր տարածքում տեղակայել ամերիկյան նոր TPY-2 ռադարը միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն Իսրայելին չհաղորդի ռադիոտեղորոշիչ կայանից (ՌՏԿ) ստացված տեղեկությունները: Բացի դրանից, թուրքական իշխանությունները հավակնում են լիովին վերահսկել իրենց տարածքում տեղակայված ՀՀՊ համակարգերը: Թուրքիան նաև իր աջակցությունն է հայտնում մահմեդական Իրանին` ՆԱՏՕ-ին կոչ անելով պաշտոնական փաստաթղթերից բացառել և դադարել բանավոր հիշատակել այդ իսլամական երկրի կողմից առկա սպառնալիքի մասին, հենց այդ երկրի դեմ էլ տեղակայվում է ՀՀՊ-ն: Այդպիսի բազմաթիվ պահանջներն ու հավակնությունները դուր չեն եկել սենատորներին, արդյունքում նրանք որոշել են Օբամային առաջարկել փոխել ծրագրերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |