ՀՅԴ-ն կողմ է Հայաստանում երկպալատանի խորհրդարանի ստեղծմանը

ՀՅԴ-ն կողմ է Հայաստանում երկպալատանի խորհրդարանի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում երկպալատանի խորհրդարանի ստեղծման գաղափարը ճիշտ որոշում է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: Ըստ նրա, Սփյուռքը պետք է մասնակից լինի Հայաստանի համար կարևոր որոշումների կայացմանը: Կարապետյանը նշել է նաև, որ ՀՅԴ-ն կողմ է երկպալատանի խորհրդարանի ստեղծմանը՝ հիշեցնելով, որ Դաշնակցությունը նախկինում հանդես է եկել նման առաջարկով:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---