Ավագ Հարությունյան. Վերջին 10 տարում կոնյակի արտադրությունը Հայաստանում ավելացել է 10 անգամ 4 փետրվարի 2011 - 16:25 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանում գինու արտադրության աճը կազմել է 15 տոկոս, կոնյակինը՝ 28 տոկոս, գարեջրինը՝ 42 տոկոս, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ միակ անկումը գրանցվել է օղու արտադրության ոլորտում՝ 10 տոկոս: Փորձագետը հայտնել է, որ վերջին 10 տարում գինու արտադրությունն ավելացել է երկու անգամ, կոնյակինը՝ 10 անգամ, գարեջրինը՝ 3 անգամ, իսկ օղու արտադրության ծավալները չեն փոխվել: Միևնույն ժամանակ 2010թ. գինու արտահանումն աճել է 56 տոկոսով, կոնյակինը՝ 16 տոկոսով, օղունը՝ 5 տոկոսով, սպիրտինը՝ 40 տոկոսով: «Ընդհանուր առմամբ ալկոհոլային խմիչքների արտահանման աճը կազմել է 20 տոկոս, ընդ որում օտարերկրյա արտադրության ալկոհոլային խմիչքների ներկրումը ևս ավելացել է 20 տոկոսով»,-ասել է Հարությունյանը: Նրա խոսքերով, 2010թ. Հայաստան 4 անգամ ավելի շատ գինի է ներկրվել, քան 2009-ին և 10 անգամ ավելի շատ, քան 10 տարի առաջ: 2010թ. երկիր է ներկրվել 50 տոկոսով քիչ կոնյակ, սակայն վերջին 10 տարում կոնյակի ներկրումը ավելացել է 10 անգամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |