Սթիվի Ուանդերը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում աշխարհահռչակ երգիչ և դաշնակահար Սթիվի Ուանդերի և մի շարք այլ «աստղերի» հետ` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Այլևս երբեք» համերգաշարի կազմակերպման վերաբերյալ, որպեսզի Ցեղասպանության ճանաչման գործընթացին մեծ հնչեղություն հաղորդվի: Համերգները կտևեն 5 տարի և պետք է միջազգային հանրությանը հաղորդեն ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Համերգաշարը կավարտվի 2015 թվականին, երբ կնշվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: «Այն, ինչ անհնար է անել քաղաքականության օգնությամբ, կարելի է անել երաժշտության օգնությամբ»,- ասել է Գլենդեյլում «Նկարիչները հանուն խաղաղության» ՀԿ մամլո քարտուղար Անուշ Հովսեփյանը: Հովսեփյանը նշել է, որ համերգների ընթացքում մասնակիցները կհիշատակեն նաև ցեղասպանությունների մասին Ռուանդայում, Կամբոջայում և Սուդանում, որոնք իրագործվել են 1948թ. ՄԱԿ-ի հայտնի բանաձևի ընդունումից հետո: Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները սատարում են այդ նախաձեռնությունը: «Այլևս երբեք» շրջանի առաջին համերգը կկայանա 2011 թվականի ապրիլի 17-ին Հոլիվուդում` Universal City Gibson Amphitheatre-ում`Սթիվի Ուանդերի, կանադացի կատարող Դեյվիդ Ֆոսթերի և հայտնի հայ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մասնակցությամբ, գրում է Glendale News-Press-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |