Հենրիխ Մխիթարյանը օգնեց «Շախտյորին» դուրս գալ Copa del Sol մրցաշարի եզրափակիչ 5 փետրվարի 2011 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին «Շախտյորը» Copa del Sol մրցաշարի եզրափակչում հաղթել է 4:1 հաշվով: Առաջին գոլը խփել է Լուիս Ադրիանոն, այնուհետև աչքի է ընկել Դուգլասը: 28-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: «Ռուսենբորգը» կրճատեց հաշիվը 67 րոպեին, սակայն 6 րոպե անց Վիլլիանը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ խփելով «Շախտյորի» 4-րդ գոլը: Եզրափակչում Միրչա Լուչեսկուի սաները կհանդիպեն Լվովի «Կարպատների» հետ: Խաղը կայանալու է փետրվարի 7-ին: Սակայն, ինչպես հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը, Լուչեսկուն դիմել է մրցաշարի կազմակերպիչներին՝ խնդրելով եզրափակիչը տեղափոխել փետրվարի 6-ին, սակայն «Կարպատները» դեռ չեն տվել իրենց համաձայնությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |