Moscow Open-ի ութերորդ տուրում Լիլիթ Գալոյանը զիջել է Ալեքսանդրա Կոստենյուկին 5 փետրվարի 2011 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում շարունակվում է Moscow Open շախմատի փառատոնը, որտեղ կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Լիլիթ Գալոյանը: 7-րդ տուրում Գալոյանը հանդիպել է Աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդրա Կոստենյուկի (ՌԴ) հետ և զիջել է նրա: Արդյունքում Գալոյանը նահանջել է և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Կարինա Համբարձումովան (ՌԴ) սպիտակներով հաղթեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ալինա Կաշլինսկայային: Համբարձումովան երկու միավորով 8-րդ հորիզոնականում է: Մրցաշարի առաջատարն է Բաթույագ Մոնղունտուլը (Մոնղոլիա), որը վաստակել է 6 միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |