Մյունխենում ՀՀ նախագահը հանդիպել է Ավստրալիայի ԱԳ նախարարի հետ 5 փետրվարի 2011 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մյունխենում մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի առաջին օրվա ավարտին հանդիպում է ունեցել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քևին Րուդի հետ: Հանրապետության ղեկավարը Ավստրալիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ քննարկել է ինչպես հայ-ավստրլիական երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացմանն ուղղված հնարավորությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները կարևորել են երկկողմ կապերի ամրապնդման կամուրջ հանդիսացող Ավստրալիայի հայ համայնքի դերը, որը նրանց կարծիքով, կարող է մեծապես նպաստել նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացմանը: Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսության մեջ ավստրալիական ներդրումների ներգրավման հնարավորություններին: Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում փետրվարի 5-ին կշարունակի մասնակցել անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովին և դրա շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունենալ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |