Վաչե Տերտերյանը գոհ է 2010-ին տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի առաջընթացից 5 փետրվարի 2011 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանը Հայաստանի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների գործունեության մեջ տեսնում է հետևողական առաջընթաց, քանի որ վարչարարությունը համակարգված է դառնում, դանդաղ, բայց ձևավորվում է այն գիտակցությունը, որ տեղական հարկերը նույնպս հարկեր են, որոնք պետք է վճարել: Միաժամանակ նա ցանկանում է զգալի առաջընթաց տեսնել նրանում, որպեսզի հարկ վճարող բնակիչները հետևեն բյուջետային միջոցների ծախսմանը, որոնք ձևավորվել են այդ վճարումների արդյունքում: «Կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ աշխատանք է կատարվել, և այն գնահատական է պահանջում: Սակայն, խնդիրներն այնքան շատ են, որ այս ոլորտում բավարար գնահատականի մասին խոսելը դեռ վաղ է: Ցանկալի է, որպեսզի հաջորդ անգամ ես վստահությամբ կարողանամ ասել, որ համայնքների բյուջեների պլանավորումը մոտ է 100 տոկոսի: Այնուամենայնիվ, տեղական ինքնակառավարման մարմինների և տարածքային կառավարման մարմինների աշխատանքը 2010-ին նորմալ է եղել»,- ասել է նա: Մասնավորապես, Տերտերյանի խոսքերով, 2010-ին համայնքների բյուջեների փաստացի մուտքերը կազմել են 83.8 մլրդ դրամ 85 մլրդ դրամի փոխարեն (կատարողականը` 98.6 տոկոս): 2009-ի համեմատ ընդհանուր եկամուտների ցուցանիշն ավելացել է 59.4 տոկոսով կամ 31.2 մլրդ դրամով, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 2010-ին ավելացել է 2009-ի համեմատ 9.9 տոկոսով կամ 2.1 մլրդ դրամով: Գույքահարկի հավաքագրման ցուցանիշը կատարվել է 102.5 տոկոսով. հավաքվել է գրեթե 11.3 մլրդ դրամ նախատեսված 10.992 մլրդ դրամի փոխարեն, այդ հարկի հավաքագրման աճը 2009-ի համեմատ կազմել է 9.8 տոկոս: Հողի հարկի հավաքագրումը կազմել է 93.9 տոկոս. հավաքագրվել է շուրջ 4.6 մլրդ դրամ նախատեսված 4.9 մլրդ դրամի փոխարեն, 2009-ի համեմատ այդ հարկի հավաքագրման ցուցանիշը կրճատվել է 7.7 տոկոսով: Տեղական տուրքերի հավաքագրումը 2010-ին 2009-ի համեմատ ավելացել է 42.8 տոկոսով, ընդ որում փաստացի մուտքերը կազմել են 2.3 մլրդ դրամ: Պետական տուրքերի հավաքագրումը կազմել է 99.3 տոկոս. հավաքվել է 781 մլն դրամ նախատեսված 786 մլն դրամի փոխարեն: Ինչպես հայտնել է փոխնախարարը, գույքի վարձակալությունից եկամուտների հավաքագրումը կազմել է 83.2 տոկոս, փաստացի ցուցանիշը կազմել է 2.2 մլրդ դրամ նախատեսված 2.6 մլրդ դրամի փոխարեն: Ընդ որում այդ ցուցանիշի աճը 2009-ի համեմատ կազմել է 12.8 տոկոս: Վաչե Տերտերյանը կարևորել է աշխատավարձերի նախկին տարիների կուտակած պարտքերի մարումը: Մասնավորապես, 2008-ի հունվարի 1-ի դրությամբ ձևակերպված շուրջ 2.3 մլրդ դրամ պարտքերից այսօրվա դրությամբ առկա է 383 մլն դրամ պարտք: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |