Բրիտանիայում հակաիսլամական երթ է կայացել

Բրիտանիայում հակաիսլամական երթ է կայացել

PanARMENIAN.Net - Լոնդոնի մերձակա Լուտոն քաղաքում «Պաշտպանության անգլիական լիգա» խմբավորման աջ ծայրահեղական թևի անդամների հակասիլամական երթ է կայացել: Ակցիային մասնակցում էր մեկուկես հազար մարդ, որոնք Բրիտանիայի տարածքում ավանդական անգլիական կյանքի կողմնակից են: Ցուցարարները Լուտոն են ժամանել ոչ միայն Միացյալ Թագավորության քաղաքներից, այլև Եվրոպայի տարբեր երկրներից: Երթի ժամանակ նրանք ցուցանակներ էին կրում` «Մահմեդական ահաբեկիչնե'ր, հեռացե'ք մեր փողոցներից» և «Ո'չ նոր մզկիթներին» կարգախոսներով:

Բրիտանական աջ ազգայնականների ակցիային որոշեցին խանգարել «Ֆաշիզմի դեմ միավորման» մոտ հազար կողմնակիցներ, որի մեջ մտնում են մահմեդական կազմակերպություններ: Քաղաք ժամանած ավելի քան հազար ոստիկանները` ներառյալ ձիավոր ոստիկանությունը, փորձեցին բաժանել ընդհարումների վերածված երկու ակցիաները: Յոթ հոգի ձերբակալվել են, տուժել է նաև աջ ազգայնականների առաջնորդ Թոմմի Ռոբինսոնը:

Լուտոնում ցույցերն ու ընդհարումները համընկան բրիտանական վարչապետ Դեվիդ Քեմերոնի ելույթի հետ Մյունխենում, որի ժամանակ նա խոստովանեց Բրիտանիայում իրականացվող բազմամշակութայնության քաղաքականության ձախողումը: Վարչապետի ելույթը Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան 47-րդ համաժողովի շրջանակներում մասամբ կարող էր ոգևորել աջ ազգայնականներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---