Ֆրանսիան առաջարկում է ստեղծել եվրոպական բանակ![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Միշել Ալյո Մարին հանդես է եկել Եվրոպայի պաշտպանական պոտենցիալի զարգացման օգտին: Նա այդ մասին հայտարարել է անվտանգության մյունխենյան համաժողովում: «Ամերիկյան անձրևանոցը հավերժ չի լինի: Եվրոպան պետք է զարգացնի սեփական պոտենցիալը հանուն աշխարհի և միջազգային կայունության շահերի»,- կարծում է Ալյո Մարին: Նրա խոսքերով, ԵՄ ներսում ազգային պաշտպանական բյուջեների նվազումը սպառնում է Հին աշխարհի երկրների «ռազմավարական դերի կորստին»: Նախարարը նաև առաջարկել է ստեղծել միասնական եվրոպական գլխավոր շտաբ «օպերացիաների պլանավորման և անցկացման համար»: Նրա կարծիքով, նման քայլն անհրաժեշտ է ահաբեկչության և ծովահենների մշտական սպառնալիքի պատճառով: Սակայն, գաղափարն առաջացրել է ԵՄ այլ անդամ երկրների, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի քննադատությունը, որը ենթադրում է, որ նման խնդիրները կարելի է լուծել ՆԱՏՕ-ի ներսում, հաղորդում է Գրուզիա Online-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |