Արամ Համբարյան. ԱՄՆ հայ համայնքը հերթական անգամ հիասթափվել է նախագահ Օբամայից![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքը սկսում է Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելու դեմ պայքարի երկրորդ փուլը: Ինչպես գրում է The Washington Times թերթը, Ամերիկայի հայկական լոբբին մեղադրում է Բրայզային ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի օգտին լուծելու անձնական շահագրգռվածության մեջ: Թերթը հիշեցնում է, որ նախագահ Օբաման Բրայզային նշանակել է առանց Սենատի հաստատման: Վետոյի իրավունքից օգտվել են սենատորներ Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը: «ԱՄՆ հայկական համայնքը հերթական անգամ հիասթափված է նախագահ Օբամայից, որը, չնայած դեմոկրատ սենատորների առարկությանը, Մեթյու Բրայզային նշանակեց որպես դեսպան»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա կոչ է արել սենատորներ Բոքսերին և Մենենդեսին ստիպել Օբամային սպասել Սենատի կողմից դեսպանի հաստատմանը: «Մենք հուսով ենք, որ սենատորները կպաշտպանեն ԱՄՆ շահերը և ամերիկյան արժեքները: Մեր երկրի դիվանագիտության հեղինակությունը կախված է այդ թեկնածուի հաստատումը կանխելուց»,- ասել է Համբարյանը: ԱՄՆ Սենատը ներկա նստաշրջանի ընթացքում պետք է հաստատի Բրայզայի լիազորությունները: Եթե դա տեղի չունենա, ապա նա պետք է վերադառնա Վաշինգտոն:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |