Առատ ձյան պատճառով փակ են Երևան- Մեղրի, Ճամբարակ-Բերդ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը![]() 7 փետրվարի 2011 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ից տեղացած առատ ձյան և սաստիկ բքի պատճառով փետրվարի 7-ին ժամը 10:30-ի դրությամբ փակ է Երևան-Գորիս-Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի Հարժիսի խաչմերուկից մինչև Գորիս ընկած հատվածը: Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվել են ճանապահին գտնվող անձանց և ավտոմեքենաների տեղափոխման աշխատանքներ: Ներկայումս բուքը մեղմացել է, ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները շարունակվում են: ՀՀ տրանսպորտի նախարարությունը կոչ է անում առաջիկա 4-5 ժամերի ընթացքում մինչև ճանապարհահատվածի լիարժեք մարքրումը, զերծ մնալ նշված հատվածով երևթևեկելուց: Վատ տեսանելիության և բքի պատճառով փակ է նաև Ճամբարակ-Բերդ ճանապարհահատվածը, Սելիմի լեռնանցքը, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |