Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման գործով ամբաստանյալի հարազատները բողոքի ակցիա են անցկացրել 7 փետրվարի 2011 - 13:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նստավայրի առջև տեղի է ունեցել մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով ամբաստանյալ, գործարար Արա Կարապետյանի հարազատների, ընկերների բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս անհիմն մեղադրանքների, անարդար նախաքննական և դատաքննական գործընթացի դեմ: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը դեպքի վայրից, ամբաստանյալի քույրը հայտարարել է, որ բողոք-նամակը հանձնելու է միայն նախագահին կամ աշխատակազմի ղեկավարին: Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 20 կողմնակից, իսկ տվյալ պահին մեղադրյալի քույրը տարեց կնոջ ուղեկցությամբ լքել է նախագահական նստավայրը, որտեղ նրանց առաջարկել են իրենց նամակը թողնել ընդունարանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |